Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը 📸

Անչելոտին հրապարակել է Բրազիլիայի հավաքականի հայտացուցակը 📸

26/05/2025 - 23:05

Բրազիլիայի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։

«Պենտակամպիոնների» կազմը.

Դարպասապահներ – Ալիսոն Բեկեր («Լիվերպուլ», Անգլիա), Բենտո («Ալ Նասր», Սաուդյան Արաբիա), Ուգո Սոուզա («Կորինտիանս»)։

Պաշտպաններ – Ալեքս Սանդրո, Լեո Օրտիս, Դանիլո, Վեսլի (բոլորը` «Ֆլամենգո»), Մարկինիոս, Լուկաս Բերալդո (երկուսն էլ` ՊՍԺ, Ֆրանսիա), Կառլոս Ավգուստո («Ինտեր», Իտալիա), Վանդերսոն («Մոնակո», Ֆրանսիա), Ալեքսանդրո («Լիլ», Ֆրանսիա)։

Կիսապաշտպաններ – Անդրեաս Պերեյրա («Ֆուլհեմ», Անգլիա), Բրունո Գիմարայես («Նյուքասլ», Անգլիա), Անդրեյ Սանթոս («Ստրասբուրգ», Ֆրանսիա), Կազեմիրո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Էդերսոն («Ատալանտա», Իտալիա), Ժերսոն («Ֆլամենգո»)։

Հարձակվողներ – Էստևաո («Պալմեյրաս»), Անթոնի («Բետիս», Իսպանիա), Գաբրիել Մարտինելի («Արսենալ», Անգլիա), Մատեուս Կունիա («Վուլվերհեմփթոն», Անգլիա), Վինիսիուս («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Ռաֆինիա («Բարսելոնա», Իսպանիա), Ռիշարլիսոն («Տոտենհեմ», Անգլիա)։

Նշենք, որ Ալեքսանդրոն առաջին անգամ է հրավիրվել ազգային հավաքական։

Անթոնին Բրազիլիայի ազգային հավաքական է հրավիրվել 2023 թ. մարտից, իսկ Կազեմիրոն` 2023 թ. հոկտեմբերից ի վեր առաջին անգամ։ Հուգո Սոուզան էլ գրեթե 6 տարի չէր ստացել թիմից։

Հայտացուցակից բացակայում է Մադրիդի «Ռեալի» վինգեր Ռոդրիգոն։

Բրազիլիայի ազգային հավաքականն աշխարհի 2026 թ. առաջնության որակավորման փուլի Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 15-րդ տուրում հունիսի 6-ին կմրցի Էկվադորի, իսկ հունիսի 11-ին` Պարագվայի թիմի դեմ։

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023