«Ման. Սիթին» հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեսթին»` դուրս գալով Անգլիայի գավաթի եզրափակիչ 🎥
Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում մրցեց «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ։
«Քաղաքաբնակները» հանդիպման մեծ մասում ունեին խաղային լուրջ առավելություն և հաղթեցին 2:0 հաշվով։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմից մեկական գոլ խփեցին Ռիկո Լյուիսն ու Յոշկո Գվարդիոլը։
Այպիսով, «Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս եկավ գավաթի եզրափակիչ և մայիսի 17-ին «Ուեմբլիում» կմրցի «Քրիսթալ Փելասի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից