Նիդերլանդների գավաթը սենսացիոն դափնեկիր է ունեցել 🎥
Նիդերլանդների գավաթի խաղարկության եզրափակիչում Ռոտերդամի «Դե Կույպ» ստադիոնում միմյանց դեմ են մրցել «ԱԶ Ալկմարն» ու «Գոու Ըհեդ Իգլսը»
Հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակն ավարտվել է 1:1 հաշվով։
«ԱԶ»-ից հաշիվը 54-րդ րոպեին 11-մետրանոցից բացել է Թրոյ Փերոթը, իսկ «Իգլսին» 90+9-րդ րոպեին պարտությունից փրկել է Մաթս Դեյլը։ Վերջինը նույնպես աչքի է ընկել նշակետից։
Լրացուցիչ ժամանակում Ալկմարը ներկայացնող ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն է ուենցել, սակայն չի կարողացել հաղթանակ կորզել։ Կողմերը տիտղոսը վիճարկել են 11-մետրանոց հարվածաշարում։
«Գոու Ըհեդ Իգլսի» դարպասապահ Յարի Դե Բուսերը հետ է մղել մրցակցի ֆուտբոլիստներ Զիկե Բյուրմեստերի ու Մայքել Լահդոյի հարվածներն ու իր թիմին պատմական հաղթանակ տանել։
Շեշտենք, որ բելգիացի դարպասապահը հանդիպման ընթացքում էլ կատարել է 8 սեյվ։
Այսպիսով, Պոլ Սիմոնիսի գլխավորած թիմը սենսացիոն հաղթանակ է տարել. «Գոու Ըհեդ Իգլսը» պատմության մեջ առաջին անգամ նվաճել է Նիդերլանդների գավաթի տիտղոսը։ Դեվենտերը ներկայացնող ակումբը նախորդ անգամ տիտղոս հաղթել էր հեռավոր 1933 թվականին, երբ դարձել էր երկրի չեմպիոն։
Այդ հաջողության շնորհիվ «արծիվները» նաև պատմության մեջ առաջին անգամ նվաճել են Եվրոպա լիգայի հիմնական փուլի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից