Տիգրան Բարսեղյանը, հնարավոր է, կարիերան շարունակի MLS-ում
Հայաստանի ազգային հավաքականի և ղազախական «Կայսարի» հարձակվող Տիգրան Բարսեղյանի ծառայությունները հետաքրքրել են MLS-ը ներկայացնող «Լոս-Անջելես Գելեքսիի» ղեկավարությանը։ Այս մասին հաղորդում է Kursiv.kz-ն։
Ըստ աղբյուրի՝ հայ խաղացողնը ներկա պահին իր հանգիստը վայելում է ԱՄՆ-ում, որտեղ էլ նրա հետ կապվել են MLS-ը ներկայացնող ակումբները։ Նշվում է, որ Բարսեղյանը կարող է մնալ ԱՄՆ-ում և կարիերան շարունակել այնտեղ։
Տիգրան Բարսեղյանը դեռևս չի երկարաձգել պայմանագիրը «Կայսարի» հետ, որն ավարտվում է 2019 թվականի դեկտեմբերի 31-ին։
# MLS, Տիգրան-Բարսեղյան