Ըմբշամարտի ԵԱ. Արման Անդրեսյանը մեկնարկեց գերվստահ հաղթանակով 🎥
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։
Գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) 1/8 եզրափակիչում 10:0 հաշվով գերվստահ հաղթանակ տարավ լեհ մրցակցի նկատմամբ։ Գոտեմարտն ավարտվեց նախատեսվածից շուտ։
25-ամյա ըմբիշը քառորդ եզրափակիչում է։
Տեսանյութը` Sportaran-ի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից