Ֆլիկը «Բարսելոնային» թույլ չի տվել համատեղ դիտեն «Ռեալ» – «Ատլետիկո» հանդիպումը
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը թույլ չի տվել ակումբի ֆուտբոլիստներին համատեղ դիտեն Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» (2:1) դիմակայության առաջին հանդիպումը, գրում է As-ը։
Աղբյուրի համաձայն` Լիսաբոնի «Դա Լուժ» մարզադաշտում կայացած նախախաղային մարզումից հետո գերմանացի մասնագետը թիմի հետ ընթրել է։ Միասին անցկացրած ժամանակից հետո 60-ամյա մարզիչը խաղացողներին պարտադրել է գնալ իրենց սենյակները։
Ֆլիկը ֆուտբոլիստներին ասել է, որ ովքեր ցանկանում են կարող են դիտել հանդիպումը, բայց միայն իրենց անձնական սենյակում։
Նշվում է, որ Ֆլիկը, ի տարբերություն «Բարսելոնայի» նախորդ գլխավոր մարզիչ Խավիի, չի աջակցում այնպիսի նախաձեռնություններն, ինչպիսիք են մրցակիցների հանդիպումների համատեղ դիտումը:
Խավին կարծում էր, որ նման ժամանցն ամրապնդում է թիմի միասնությունը, սակայն «Բարսելոնայի» ներկայիս մարզիչը վստահ է, որ խաղացողները բավական պրոֆեսիոնալ են և գիտեն, թե ինչ պետք է անեն և ինչ է պահանջվում իրենցից։
Հավելենք, որ «Բարսելոնան» Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում մարտի 5-ին Լիսաբոնում կմրցի «Բենֆիմայի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, բենֆիկա, Հանս-Դիտեր Ֆլիկ, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ