Իտալիայի գավաթ. «Ինտերը» կրկին հաղթեց «Լացիոյին»` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

Իտալիայի գավաթ. «Ինտերը» կրկին հաղթեց «Լացիոյին»` դուրս գալով կիսաեզրափակիչ 🎥

26/02/2025 - 11:41

Իտալիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչում «Ինտերը» սեփական դաշտում մրցեց «Լացիոյի» դեմ։

«Ներաձուրին» ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ «չոր» հաշվով պարտության մատնեց «բիանկոչելեստեին»` 2:0։ Ա սերիայի 16-րդ տուրում «Ինտերը» հռոմեական ակումբին ջախջախել էր 6:0 հաշվով։

Գավաթային հանդիպման հերոսներից էր տանտերերի դարպասապահ Խոսեպ Մարտինեսը, որը 6 սեյվ կատարեց։

Սիմոնե Ինձզագիի գլխավորած թիմից աչքի ընկան Մարկո Առնաուտովիչն ու Հական Չալհանօղլուն։

Միլանյան ակումբի հայտացուցակում էր նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որը մնաց պահեստայինների նստարանին։

«Ինտերը» դուրս եկավ գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Միլանի» դեմ։ Դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 2-ին, պատասխան խաղն` ապրիլի 23-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023