«Ինտերը» փոխարինող է գտել Մխիթարյանի համար
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Մեյսոն Մաունթը կարող է կարիերան շարունակել «Ինտերում», գրում է InterLive-ը։
Ըստ աղբյուրի` միլնայան գրանդում անգլիացի ֆուտբոլիստին դիտարկում են` որպես ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխարինողի։
«Ներաձուրին» պատրաստ է 26-ամյա կիսապաշտպանին վարձակալել։ «Ինտերը» ցանկանում է գործարքում ներառել նաև տրանսֆերի գնման իրավունքի հատուկ կետ։
«Ինտերի» մարզչական շտաբն ու ղեկավարները հավատացած եմ, որ Մաունթը կարող է դառնալ Մխիթարյանի երկարաժամկետ փոխարինողը։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ հայ ֆուտբոլիստն «Ինտերը» լքելու հիմնական թեկնածուներից է։ Ակումբը մրցաշրջանի ավարտին մտադիր է հրաժեշտ տալ երեք ֆուտբոլիստի, որոնց թվում է նաև Մխիթարյանը։
Մեյսոն Մաունթը «Մանչեսթեր Յունայթեդ» է տեղափոխվել 2023 թ. ամռանը, 32 խաղում խփել 1 գոլ, կատարել 1 ասիստ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, Մանչեսթեր Յունայթեդ, Մեյսոն Մաունթ, տրանսֆերներ