Ֆելիքսի տպավորիչ նորամուտը. «Միլանը» հաղթեց «Ռոմային» 🎥

Ֆելիքսի տպավորիչ նորամուտը. «Միլանը» հաղթեց «Ռոմային» 🎥

06/02/2025 - 02:16

Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում «Միլանը» «Սան Սիրո» ստադիոնում մրցեց «Ռոմայի» դեմ։

Համառ պայքարում անցած խաղում «ռոսոներիները» կարողաղան հաղթեց 3:1 հաշվով։

Սերժիու Կոնսեյսաուի գլխավորած թիմից դուբլ գրանցեց «Ռոմայի» նախկին հարձակվող Թեմի Աբրահամը։ Միլանյան գրանդից մեկ անգամ էլ աչքի ընկավ թիմի նորեկ Ժոաու Ֆելիքսը, որն առաջին հանդիպումն էր անցկացնում նոր ակումբում։

«Ռոմայի» գոլը խփեց Արտյոմ Դովբիկը։

Այսպիսով, «Միլանը» դուրս եկավ Իտալիայի գավաթի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի «Ինտեր» – «Լացիո» դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023