Ամորիմի նորամուտը հաջող չէր. Ման. Յունայթեդը ոչ-ոքի խաղաց Իպսվիչի հետ 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» «Փորթման Ռոուդ» մարզադաշտում մրցեց առաջնության նորեկ «Իպսվիչ Թաունի» դեմ։
«Կարմիր սատանաները» նոր գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմի նորամուտի խաղում չկարողացան հաղթանակ տանել. հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով։
Մանկունյական ակումբից երկրորդ րոպեին հաշիվը բացեց Մարկուս Ռեշֆորդը, որին մրցակիցը 43-րդ րոպեին պատասխանեց Օմարի Հաթչինսոնի դիպուկ հարվածով։
«Յունայթեդը» 16 միավորով 12-րդ տեղում է, «Իպսվիչը» 9 միավորով` 18-րդ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# ԱՊԼ, Իպսվիչ Թաուն, Մանչեսթեր Յունայթեդ, Մարկուս-Ռեշֆորդ, Ռուբեն Ամորիմ, Օմարի Հաթչինսոն