Սալահը շարունակում է ճախրել. Լիվերպուլը ծանր պայքարում հաղթեց Սաութհեմփթոնին 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Լիվերպուլը» մրցակցի դաշտում մրցեց «Սաութհեմփթոնի» դեմ։
Հյուրերը ծանր պայքարում կարողացան 3:2 հաշվով կամային հաղթանակ տանել «սրբերի» նկատմամբ։
Մերսիսայդյան ակումբից շարունակում է փայլել Մոհամեդ Սալահը, որը դարձավ դուբլի հեղինակ։ Եգիպտոսցի վինգերն Անգլիայի ընթացիկ առաջնությունում խփած գոլերը հասցրեց 10-ի և լավագույն ռմբարկուների պայքարում զիջում է միայն «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդին (12 գոլ)։
«Լիվերպուլից» մեկ անգամ էլ աչքի ընկավ Դոմինիկ Սոբոսլայը, «Սաութհեմփթոնի» գոլերը խփել են Ադամ Արմստրոնգն ու Մատեուշ Ֆերնանդեշը։
Արնե Սլոթի գլխավորած թիմը 31 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է, «Սաութհեմփթոնը» 4 միավոր վերջինն է` 20-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ադամ Արմստրոնգ, ԱՊԼ, Արնե Սլոտ, Դոմինիկ Սոբոսլայի, Լիվերպուլ, Մատեուշ Ֆերնանդեշ, Մոհամեդ Սալահ, Սաութհեմփթոն