Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար
Ֆրանսիայի ազգային հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է առաջիկա հանդիպումների համար նախատեսված հայտացուցակը։
«Եռագույնների» գլխավոր մարզիչ Դիդիե Դեշամը հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Մայք Մենյան («Միլան»), Լյուկա Շևալյե («Լիլ»), Բրիս Սամբա («Լանս»)։
Պաշտպաններ – Ժոնաթան Կլոս («Նիցա»), Լյուկա Դին («Ասթոն Վիլա», Անգլիա), Թեո Էրնանդես («Միլան»), Իբրահիմա Կոնատե («Լիվերպուլ», Անգլիա), Ժյուլ Կունդե («Բարսելոնա», Իսպանիա), Վիլիամ Սալիբա («Արսենալ», Անգլիա), Դայո Ուպամեկանո («Բավարիա», Գերմանիա)։
Կիսապաշտպաններ – Էդուարդո Կամավինգա («Ռեալ Մադրիդ», Իսպանիա), Մատեո Գենդուզի («Լացիո», Իտալիա), Նգոլո Կանտե («Ալ Իթիհադ», Սաուդյան Արաբիա), Ադրիեն Ռաբիո («Մարսել), Ուորեն Զայիր-Էմերի (ՊՍԺ)։
Հարձակվողներ – Բրեդլի Բարկոլա, Ռանդալ Կոլո Մուանի, Ուսման Դեմբելե (բոլորը` ՊՍԺ), Քրիստոֆեր Նկունկու («Չելսի», Անգլիա), Մարկուս Թյուրամ («Ինտեր», Իտալիա)։
Նշենք, որ Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակից կրկին բացակայում է Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն։ Դիդիե Դեշամը ֆուտբոլիստի հետ առանձնազրույցից հետո որոշել է նրան դուրս թողնել հայտացուցակից։
Հավելենք, որ «Լիլի» դարպասապահ Լուկա Շևալյեն առաջին անգամ է հրավիրել ազգային հավաքական։
Ֆրանսիացիներն Ազգերի լիգայի խաղարկության A դիվիզիոնի երկրորդ խմբի 5-րդ տուրում նոյեմբերի 14-ին կընդունեն Իսրայելին, իսկ նոյեմբերի 17-ին Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում կմրցեն Իտալիայի հավաքականի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ազգերի լիգա, Դիդիե Դեշամ, Լյուկա Շևալյե, Կիլիան-Մբապե, Ֆրանսիայի հավաքական