Թրիլեր Մադրիդում. Ռեալը ֆանտաստիկ comeback արեց Բորուսիայի դեմ խաղում 
Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» սեփական դաշտում մրցեց Դորտմունդի «Բորուսիայի» դեմ։
Անչափ հետաքրքիր ու թրիլերային պայքարում անցած հանդիպումն ավարտվեց «արքայական» ակումբի գերկամային հաղթանակով` 5:2 հաշվով։
Առաջին խաղակեսից հետո գերմանական գրանդը Դոնիել Մալենի ու Ջեյմի Բայնու-Գիտենսի գոլերի շնորհիվ հաղթում էր 2:0 հաշվով։
Այդուհանդերձ, երկրորդ խաղակեսում Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը մեծ կամք դրսևորեց ու ֆանտաստիկ comeback` մրցակցի դարպասն ուղարկելով 5 անպատասխան գնդակ։
«Ռեալից» հեթ-տրիկ գրանցեց Վինիսիուսը, մեկական գոլ խփեցին Անտոնիո Ռյուդիգերն ու Լուկաս Վասկեսը։
Այսպիսով, իսպանական գրանդը 6 միավորով բարձրացավ 9-րդ տեղ, իսկ «Բորուսիան» նույնքան միավորով 5-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից