Ֆրանսիական Լիգա 1-ը չեմպիոնական նոր տիտղոս ունի 📸
Ֆրանսիական Լիգա 1-ը ներկայացրել է չեմպիոնիական նոր տիտղոսը։
Ֆրանսիայի առաջնության պաշտոնական կայքը գրում է, որ նոր տիտղոսն առաջին անգամ հանձվելու է ընթացիկ մրցաշրջանի վերջում` չեմպիոն դարձած ակումբին։
Նոր տիտղոսը ստեղծվել է նկարիչ Մաթիաս Քիսի կողմից՝ Christofle ապրանքանիշի հետ համագործակցության շրջանակում։ Գավաթը բաղկացած է վեցանկյունաձև հիմքից, որի վրա փորագրված են Լիգա 1-ի բոլոր հաղթողները՝ սկսած 1932/33 մրցաշրջանից։
Տիտղոսը դեռ անվանում չի ստացել, ունի 54 սանտիմետր բարձրություն, իսկ նրա քաշը 10 կիլոգարմից մի փոքր քիչ է։
Հիշեցնենք, որ Լիգա 1-ի ընթացիկ առաջնության առաջատարն անցկացրած 7 խաղից հետո 19 միավորով «Մոնակոն» է։ Երկրորդ տեղում գործող չեմպիոն ՊՍԺ-ն է, որն ունի 17 միավոր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Լիգա-1, Մոնակո, ՊՍԺ