Բրազիլիան վերջապես ուրախացնում է` ջախջախելով Պերուին🎥

Բրազիլիան վերջապես ուրախացնում է` ջախջախելով Պերուին🎥

16/10/2024 - 10:31

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 10-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը սեփական դաշտում մրցեց Պերուի դեմ։

«Պենտակամպիոնները» գերվստահ հանդիպում անցկացրին` մրցակցին ջախջախելով 4:0 հաշվով։

Դորիվալ Ժունիորի գլխավորած թիմից դուբլ գրանցեց Ռաֆինիան, մեկական գոլ էլ խփեցին Անդրեաս Պերեյրան ու Լուիս Էնրիկեն։

Նշենք, որ բրազիլաիցները նախորդ անգամ չորս գնդակի տարբերությամբ հաղթանակ տարել էին 2022 թ. սեպտեմբերի 27-ին, երբ ընկերական խաղում 5:1 հաշվով առավելության էին հասել Թունիսի հավաքականի նկատմամբ։

Բրազիլիան վաստակեց 16 միավոր և ԿՈՆԵՄՈԲՈԼ-ի գոտու որակավորման փուլում բարձրացավ չորրորդ տեղ, Պերուն 6 միավորով նախավերջինն է` 9-րդը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023