Նոայի ֆուտբոլիստների գնահատականներն` ըստ SofaScore-ի

Նոայի ֆուտբոլիստների գնահատականներն` ըստ SofaScore-ի

04/10/2024 - 11:31

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրում Հայաստանի փոխչեմպիոն «Նոան» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում 2:0 հաշվով վստահ հաղթանակ տարավ չեխական «Մլադա Բոլեսլավի» նկատմամբ։

Այժմ ներկայացնում ենք Ռուի Մոտայի գլխավորած թիմիֆուտբոլիստների` հեղինակավոր վիճակագրական SofaScore կայքի կողմից ստացած գնահատականները.

Դարպասապահ – Օգնյեն Չանչարևիչ – 8,4

Պաշտպաններ – Բրայան Մենդոսա – 6,7, Գոնսալու Սիլվա – 7,6, Սերգեյ Մուրադյան – 7,9, Գուդմունդուր Թորարինսոն – 7,8

Կիսապաշտպաններ – Յան Էտեկի – 7, Գուստավո Սանգարե – 7,3, Իմրան Ուլադ Օմար – 7,4

Հարձակվողներ – Էլդեր Ֆերեյրա – 7,5, Վիրջիլ Պինսոն – 8,8, Մաթեուս Այաս – 8,1

Պահեստայիններ – Գոռ Մանվելյան – 6,8, Գոնսալու Գրեգորիու – 7,2, Էրալդո Չինարի – 7, Արտյոմ Ավանեսյան – 6,5, Գրենիկ Պետրոսյան – առանց գնահատականի

Ակումբի բոլոր ֆուտբոլիստների միջին գնահատականը – 7,47

Նշենք, որ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի առաջին տուրին մասնակցած բոլոր ֆուտբոլիստներից Վիրջիլ Պինսոնն ստացել է երրորդ, իսկ Օգնյեն Չանչարևիչը` 6-րդ ամենաբարձր գնահատականը։ «Նոան» այդ ցուցանիշով լավագույնն է։

Հիշեցնենք, որ հայկական ակումբից հաղթական գոլերը խփել էին Այասն ու Պինսոնը։ Ֆրանսիացի Պինսոնը նաև ասիստ էր կատարել։

«Նոան» մրցաշարում հաջորդ հանդիպումն անցկացնելու է հոկտեմբերի 24-ին և մրցակցի դաշտում մրցելու է Վիեննայի «Ռապիդի» դեմ։ Ավստրիական ակումբն առաջին տուրում հյուրընկալվելիս 2:1 հաշվով առավելության է հասել թուրքական «Իստանբուլ Բաշակշեհիրի» նկատմամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023