Պաշտոնական. Անտուան Գրիզմանն ավարտեց միջազգային կարիերան
Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին. նա այլևս հանդես չի գալու Ֆրանսիայի ազգային հավաքականում.
«Փակում եմ կյանքիս այս հիասքանչ էջը։ Շնորհակալ եմ բոլոր հիշողությունների համար»,- 33-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Գրիզմանը Ֆրանսիայի հավաքական էր հրավիրվում 2014 թ. մարտից, 137 խաղում խփել է 44 գոլ, կատարել 38 գոլային փոխանցում։ Նա հավաքականի պատմության չորրորդ լավագույն ռմբարկուն է և զիջում է միայն Օլիվիե Ժիրուին (57), Թիերի Անրիին (51) և Կիլիան Մբապեին (48)։ Հարձակվողը նաև «եռագույնների» պատմության լավագույն ասիստենտն է ու չորրորդ ամենաշատ հանդիպում անցկացրած ֆուտբոլիստը։
Գրիզմանը Ֆրանսիայի հավաքականի կազմում 2018 թ. դարձել է աշխարհի չեմպիոն, 2022 թ.` փոխչեմպիոն, 2021 թ. նվաճել է Ազգերի լիգայի տիտղոսը, իսկ 2016 թ. արժանացեկ է Եվրո-2016-ի արծաթե մեդալի։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Անտուան-Գրիզման, Ֆրանսիայի հավաքական