Կոմոն  շոկի ենթարկեց Ատալանտային` առաջին հաղթանակը տանելով 🎥

Կոմոն շոկի ենթարկեց Ատալանտային` առաջին հաղթանակը տանելով 🎥

25/09/2024 - 00:46

Իտալական Ա սերիայի 5-րդ տուրի վերջին խաղում առաջնության նորեկ «Կոմոն» հյուրընկալվելիս մրցեց «Ատալանտայի» դեմ։

Հյուրերը տպավորիչ հանդիպում անցկացրին և 3:2 հաշվով կամային հաղթանակ տարան։

Սեսկ Ֆաբրեգասի գլխավորած թիմից աչքի ընկան Գաբրիել Ստրեֆեցան ու Ալյու Ֆեդերան, իսկ մրցակցի պաշտպան Սեյադ Կոշաինացը գրավեց սեփական դարպասը։ «Ատալանտայից» հաշիվը բացել էր Դավիդե Ձապակոստան, իսկ 90+7-րդ րոպեին հաշիվը հաշիվը կրճատեց Ադեմոլա Լումկանը։

«Բիանկոբլուն» Ա սերիա վերադառնալուց հետո առաջին հաղթանակը տարավ։ Ակումբը նախորդ անգամ ուժեղագույնների խմբին մասնակցել էր 2002/03 մրցաշրջանում։

«Կոմոն» վաստակեց 5 միավոր և զբաղեցնում է 15-րդ տեղը, «Ատալանտան» 6 միավորով 12-րդ տեղում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023