Փարիզ-2024. Վարազդատ Լալայանը` օլիմպիական փոխչեմպիոն 🎥
Փարիզի Օլիմպիական խաղերում պայքարի մեջ եղավ Հայաստանի վերջին ներկայացուցիչը` ծանրորդ Վարազդատ Լալայանը։
24-ամյա Լալայանը հանդես եկավ +102 կգ քաշային կարգում և երկամարտի 467 կգ (215+256) արդյունքով դարձավ օլիմպիական փոխչեմպիոն։
Քաշային կարգում օլիմպիական եռակի չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն` գրանցելով երկամարտի 470 կգ (215+255) արդյունք։
Բրոնզե մեդալակիր դարձավ Բահրեյնը ներկայացնող հայ ծանրորդ Գոռ Մինասյանը` երկամարտի 461 կգ (216+245 կգ)։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am