Փարիզ-2024. Վազգեն Թևանյանը մեկնարկեց ջախջախիչ հաղթանակով🎥
Փարիզ-2024-ում պայքարն սկսեց Հայաստանը ներկայացնող ազատոճային ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ)։
24-ամյա մարզիկը գոտեմարտեց վրացի Գոդերձի Ձեբիսաշվիլիի դեմ և նախատեսվածից շուտ ջախջախեց 11:0 հաշվով։
Եվրոպայի չեմպիոն, աշխարհի անհատական գավաթի հաղթող, աշխարհի բրոնզե մեդալակիր Թևանյանը պայքարը շարունակում է քառորդ եզրափակիչում, որտեղ մրցելու է մոնղոլ Թուլգա Թոմուր Օչիրի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am