Փարիզ-2024. Ալեքսանյանը գերդրամատիկ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ 🎥

Փարիզ-2024. Ալեքսանյանը գերդրամատիկ հաղթանակով դուրս եկավ կիսաեզրափակիչ 🎥

06/08/2024 - 15:20

33-րդ ամառային Օլիմպիական խաղերում հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դուրս է եկել կիսաեզրափակիչ։

1/8 եզրափակչում Ալեքսանյանը նախատեսվածից շուտ 9:0 հաշվով հարավկորեացի Սինջուն Կիմին հաղթելուց հետո քառորդ եզրափակիչում գոտեմարտեց Ուզբեկստանի ներկայացուցիչ  Ռուստամ Ասակալովի դեմ։

Գոտեմարտի ավարտից 29 վայրկյան առաջ լուսատախտակին վառվում էր 5-5 հաշկիվը, որն առավելությունը տալիս էր Ասակալովին, սակայն Ալեքսանյանը 4-միավորանոց գեղեցիկ հնարք կատարեց ու հաղթանակ կորզեց։

Այսպիսով, 2016 թ. Ռիո դե Ժանեյրոնի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիրը դուրս է եկել կիսաեզրափակիչ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023