Լիվերպուլը ՉԼ խմբային փուլում 2008 թվականից ի վեր առաջին անգամ տարավ երկու անընդմեջ հաղթանակ
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 6-րդ տուրի շրջանակում երեկ «Լիվերպուլն» անցկացրեց հերթական հադնիպումը՝ հյուրընկալվելիս 0։2 հաշվով հաղթելով «Զալցբուրգին»։
Այդ հաղթանակը խմբային փուլում դարձավ «կարմիրների» երկրորդ անընդմեջ արտագնա հաղթանակը։ Նախքան երեկվա հաղթանակը Յուրգեն Կլոպպի սաները հյուրընկալվելիս 1։4 հաշվով առավելության էին հասել «Գենկի» նկատմամբ։
Սա առաջին դեպքն էր 2008 թվականից սկսած, երբ «մերսիսայդյան» ակումբը խմբային փուլում երկու անընդմեջ արտագնա հաղթանակ է տանում։
Հիշեցնենք, որ «Լիվերպուլը» 13 միավորով E խմբում զբաղեցրեց 1-ին տեղը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։
# Լիվերպուլ, Չեմպիոնների-լիգա