Պաշտոնական. Բավարիան 30 մլն եվրո արժողությամբ տրանսֆեր իրականացրեց
«Բավարիան» գնել է «Շտուտգարտի» կենտրոնական պաշտպան Հիրոկի Իտոյի տրանսֆերը, հայտնում է ակումբի պաշտոնական կայքը։
Ճապոնացի ֆուտբոլիստը «ռեկորդ մայսթերի» հետ պայմանագիրը կնքել է մինչև 2028 թ. հունիսի 30-ը։
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն գրում է, որ մյունխենյան ակումբը «Շտուտգարտին» վճարել է 25-ամյա պաշտպանի հրաժարագինը` 30 մլն եվրո։
Իտոն «Շտուտգարտում» խաղում էր 2021 թ. հուլիսից` 97 խաղում դառնալով 2 գոլի ու 5 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Հիրոկի Իտո, Շտուտգարտ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո