Երկու գրանդ ակումբներ պայքարում են Բրունու Ֆերնանդեշին ձեռք բերելու համար
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բրունու Ֆերնանդեշը, հնարավոր է, շուտով փոխի ակումբային գրանցումը։
Record-ը գրում է, որ պորտուգալացի ֆուտբոլիստին ձեռք բերելու համար պայքարում են «Բարսելոնան» և Մյունխենի «Բավարիան»։
Աղբյուրի փոխանցմամբ` Ֆերնանդեշին ձեռք բերելու հարցում գերմանական ակումբն այժմ առաջ է անցել «բլաուգրանայից» և ավելի հաջող բանակցություններ է վարում «կարմիր սատանաների» հետ։
Նշվում է, որ կատալոնական ակումբի սպորտային տնօրեն Դեկուին դուր է գալիս 29-ամյա ֆուտբոլիստի խաղը, սակայն նրա ձեռք բերումը կախված է միայն «Բարսելոնայի» նորանշանակ գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկից, այդ պատճառով «կապտանռնագույնները» դեռ վճռորոշ քայլեր չեն ձեռնարկել տրանսֆերի վերաբերյալ։
Ինքը` Ֆերնանդեշը, բազմիցս հայտնել է, որ երջանիկ է «Մանչեսթեր Յունայթեդում» և չի ցանկանում հեռանալ մանկունյական ակումբից։
«Յունայթեդի» ավագն ակումբում հանդես է գալիս 2020 թ. հունվարից` 233 խաղում խփելով 79 գոլ, կատարելով 66 գոլային փոխանցում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Բրունու Ֆերնանդեշ, Դեկու, Հանս-Դիտեր Ֆլիկ, Մանչեսթեր Յունայթեդ, տրանսֆերներ