ՉԼ. Դրամա «Էթիհադում». Ռեալը 11-մետրանոցներով պայքարից դուրս թողեց Ման. Սիթիին
Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» մարզադաշտում մրցեց Մադրիդի «Ռեալի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 3:3 հաշվը։
Պատասխան հանդիպման հիմնական ու լրացուցիչ ժամանակում նույնպես հաղթող չեղավ. արձանագրվեց 1:1 հաշիվը։
Հանդիպման հաշիվը 12-րդ բացեց «արքայական» ակումբի վինգեր Ռոդրիգեն, իսկ «քաղաքաբնակների» 76-րդ րոպեին խփեց Կևին դե Բրույնեն։
Կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին հետխաղյա 11-մետրանոցներ, որի ժամանակ ավելի դիպուկ գտնվեցին «Ռեալի» ֆուտբոլիստները։
Այսպիսով, Կառլո Անչելոտիի թիմը դուրս եկավ Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ, որտեղ կմրցի Մյունխենի «Բավարիայի» դեմ։