Մայք Գևորգյանի դուբլը Բավարիա Մ-19-ի դեմ խաղում 🎥
Երիտասարդական Բուդնեսլիգայի հարավային գոտու 19-րդ տուրում «Մյունխեն-1860 » Մ-19-ը 3:2 հաշվով հաղթեց «Բավարիա» Մ-19-ին։
«Մյունխեն-1860»-ի կազմից հանդիպմանը մասնակցեց նաև 18-ամյա կենտրոնական կիսապաշտպան Մայք Գևորգյանը, ով դարձավ դուբլի հեղինակ` խփելով իր թիմի երկրորդ ու երրորդ գոլերը։
Պատանի ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում արդեն 4 գոլ է խփել։
«Մյունխեն-1860» Մ-19-ն այս հաղթանակից հետո վաստակեց 30 միավոր և 14 թիմերի միջև պայքարում զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։
Նշենք, որ Մայք Գևորգյանն ավստրիական «Լայպցիգի» երիտասարդական թիմում` «Լիֆերինգում» հանդես եկող աջ պաշտպան Մարկ Գևորգյանի զույգ եղբայրն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Երիտասարդական Բունդեսլիգա, Մայք Գևորգյան, Մարկ Գևորգյան, Մյունխեն-1860, Մյունխեն-1860 Մ-19