Ծանրամարտի ԵԱ. Ռաֆիկ Հարությունյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) երկամարտի 336 կգ (154+182) արդյունքով դարձավ բրոնզե մեդալակիր։
Հարությունյանը փոքր բրոնզե մեդալ նվաճեց նաև պոկում վարժությունում։
Հավելենք, որ 23-ամյա ըմբիշը դարձավ Եվրոպայի կրկնակի բրոնզե մեդալակիր։ Ռաֆիկը 2022 թ. դարձել էր նաև Եվրոպայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ծանրամարտ, Ծանրամարտի ԵԱ, Ռաֆիկ Հարությունյան