Ինտերի ֆուտբոլիստը կարիերան կշարունակի Լեսթերի կազմում
«Ինտերի» կիսապաշտպան Ստեֆանո Սենսին կարիերան կշարունակի «Լեսթերի» կազմում։
Ինչպես տեղեկացնում է իսնայդեր Ֆաբրիցո Ռոմանոն, կողմերը գործարքի հարցում հասել են վերջնական համաձայնության։
«Աղվեսները» 28-ամյա կիսապաշտպանի դիմաց վճարելու են 500 հազ. եվրո, որին հետագայում կարող է ավելանալ ևս 2 մլն եվրո, եթե ակումբը մրցաշրջանի ավարտին նվաճի անգլիական Պրեմիեր լիգայի ուղեգիր։
Իտալացի ֆուտբոլիստը նոր ակումբի հետ պայմանագիրը կնքելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Հավելենք, որ Սենսին «Ինտերի» շարքերը համալրել էր 2020 թ. սեպտեմբերին։ Այդ ժամանակ միլանյան ակումբը նրա տրանսֆերի դիմաց «Սասուոլոյին» վճարել է 25 մլն եվրո։
Սենսին «ներաձուրիների» կազմում անցկացրել է 56 հանդիպում` դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ինտեր, Լեսթեր, Ստեֆանո Սենսի, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո