Բարսելոնան և Ատլետիկոն կպայքարեն Լաս Պալմասի պաշտպանի համար
Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Լաս Պալմասի» ձախ պաշտպան Սերխի Կարդոնան հայտնվել է «Բարսելոնայի» և «Ատլետիկո Մադրիդի» ուշադրության կենտրոնում։
Աղբյուրի փոխանցմամբ` 24-ամյա պաշտպանի ու «Լաս Պալմասի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսի 30-ին, և երկու գրանդ ակումբները ցանկանում են ազատ գործակալի կարգավիճակում նրան հրավիրել իրենց շարքերը։
Նշվում է, որ «հնդկացիններն» առաջինն են սկսել հետաքրքրվել Կարդոնայի ծառայություններով, սակայն «բլաուգրանան» նույնպես պատրաստվում է պայքարել իսպանացի ֆուտբոլիստի համար։
Հավելենք, որ Սերխի Կարդոնան «Լաս Պալմասի» կազմում հանդես է գալիս 2020 թ. սեպտեմբերից` անցկացրած 103 խաղում դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Բարսելոնա, Լաս Պալմաս, Սերխի Կարդոնա, տրանսֆերներ