Բենզեման խոսել է իր ապագայի մասին
Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման հերքել է, որ ցանկանում է հեռանալ ակումբից.
«Դա բացարձակ սուտ է։ ԶԼՄ-ներն արդեն չգիտեն, թե ինչ հորինեն»,- մեջբերում է L’Équipe du Soir-ը։
Ավելի վաղ 35-ամյա հարձակվողի շրջապատից հայտնել էին, որ ԶԼՄ-ներում տարատեսակ կեղծ տեղեկություններ են տարածվում, թե վերջինս չի մարզվում «Ալ Իթիհադի» հիմնական թիմի հետ։
Հիշեցնենք` ավելի վաղ տեղեկություններ կային, որ Բենզեմայի ծառայություններով հետաքրքրված են «Չելսին» և «Լիոնը»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալ Իթիհադ, Կարիմ-Բենզեմա, տրանսֆերներ