Լաս Պալմասի կիսապաշտպան. «Մեզ որևէ բացատրություն չտվեցին» 🎥
Իսպանական Լա լիգայի 19-րդ տուրում «Լաս Պալմասը» սեփական հարկի տակ 1:2 հաշվով պարտվեց «Բարսելոնային»։
Գրան Կանարիան ներկայացնող ակումբը պարտվեց 90+3-րդ րոպեին բաց թողած գնդակի պատճառով։
«Լաս Պալմասի» պաշտպան Դեյլի Սինկգրավենը սեփական տուգանային հրապարակում վերջին հույսի խախտում թույլ տվեց «բլաուգրանայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանի նկատմամբ, ինչից հետո գլխավոր մրցավար Պաբլո Ֆուերտեսը 11-մետրանոց նշանակեց հյուրերի օգտին, որն էլ դիպուկ իրացրեց հենց տուժողը։
Հանդիպումից հետո «Լաս Պալմասի» կիսապաշտպան Կիրիան Ռոդրիգեսը դժգոհել է գլխավոր մրցավարի կայացրած որոշումից.
«Ես կլռեմ և չեմ ասի, թե ինչ եմ մտածում, և ինչ ասացին մեզ։ Հուսով եմ` շուտով կհրապարակվեն մրցավարների զրույցների ձայնագրությունները։
Մեզ որևէ բացատրություն չտվեցին, ինչը նորմալ չէ։ Օրենքները պետք է բոլորի համար նույնը լինեն։
Մրցավարները պետք է հնարավորինս քիչ ուշադրության կենտրոնում լինեն։ Այժմ նրանք ֆուտբոլիստներից ավելի շատ են գլխավոր հերոսի դերում»,- նշել է Ռոդրիգեսը, ում խոսքերը մեջբերում է AS-ը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Դեյլի Սինկգրավեն, Իլկայ Գյունդողան, Լա-լիգա, Լաս Պալմաս, Կիրիան Ռոդրիգես, Պաբլո Ֆուերտես