Թրիլլեր «Օլդ Թրաֆորդում». Ման. Յունայթեդը ֆանտաստիկ comeback արեց Ասթոն Վիլլայի դեմ խաղում 🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 19-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում, որտեղ «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ մրցեց «Ասթոն Վիլլայի» դեմ։
Հանդիպումն անչափ անհաջող ընթացք ստացավ «կարմիր սատանաների» համար, ովքեր առաջին կեսից հետո պարտվում էին 0:2 հաշվով։
Բիրմինգհեմից ժամանած հյուրերը 21-րդ ու 26-րդ րոպեներին գրավեցին Անդրե Օնանայի պաշտպանած դարպասը. աչքի ընկան համապատասխանաբար Ջոն Մաքգինն ու Լեանդրե Դենդոնքերը։
Այդուհանդերձ, երկրորդ կեսում Էրիկ Տեն Հագի թիմը կարողացավ բեկել հանդիպման ընթացքն ու ֆանտաստիկ comeback անել` հաղթելով 3:2 հաշվով։
Մանկունյական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալեխանդրո Գարնաչոն, մեկ գոլ էլ խփեց Ռասմուս Հոյլունդը։
Նշենք, որ Հոյլունդը «Յունայթեդի» շարքերը համալրելուց հետո Պրեմիեր լիգայի շրջանակում խփեց իր առաջին գոլը։
Դանիացի հարձակվողին առաջին գոլը խփելու համար պահանջվեց 15 հանդիպում։
Այս հաղթանակից հետո «Ման. Յունայթեդը» վաստակեց 31 միավոր և զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը։
Ունայի Էմերիի թիմը, 39 միավորով, 6-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ալեխանդրո Գարնաչո, ԱՊԼ, Աստոն Վիլլա, Էրիկ Տեն Հագ, Լեանդեր Դենդոնկեր, Մանչեսթեր Յունայթեդ, Ունայ-Էմերի, Ջոն Մաքգին, Ռասմուս Հոյլունդ