Պաշտոնական. Պրեմիեր լիգան Էվերտոնից հանեց 10 միավոր
Ինչպես տեղեկացնում է անգլիական Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքը, «Էվերտոնից» հանվել է 10 միավոր։
«Անկախ հանձնաժողովը որոշել է «Էվերտոնի» դեմ կիրառել պատժամիջոց`10 միավոր հանելու տեսքով` կայուն զարգացման և շահութաբերության օրենքները խախտելու համար։ Որոշումն ուժի մեջ է մտնում ընդուման պահից ի վեր։
Պրեմիեր լիգան բողոք է ներկայացրել ակումբի դեմ և հարցը փոխանցել անկախ հանձնաժողովին այս տարվա սկզբին։
Ծառայողական հետաքննության ընթացքում ակումբը խոստովանել է վերոնշյալ կանոնների կատարելու մասին, ինչը տեղի է ունեցել 2021/22 մրցաշրջանում, սակայն խախտման հստակ չափը դեռևս վիճահարույց է։
Նախորդ ամիս կայացած հնգօրյա լսումների ժամանակ անկախ հանձնաժողովը սահմանեց, որ ակումբը 105 մլն ֆունտ ստերլինգով խախտել է կայուն զարգացման և շահութաբերության օրենքը»,- նշված է Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում։
Հավելենք, որ մինչ այս պահը «իրիսները» Պրեմիեր լիգայի շրջանակում անցկացրած 12 խաղից հետո վաստակել էր 14 միավոր, սակայն այժմ մերսիսայդյան ակումբի ակտիվում կա միայն 4 միավոր, ինչից հետո նահանջեց նախավերջին` 19-րդ հորիզոնական։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Էվերտոն