Մեսսիի բենեֆիսը. Արգենտինան վստահ խաղով հաղթեց Պերուին 🎥
ԱԱ-2026-ի Հարավային Ամերիկայի որակավորման փուլի 4-րդ տուրում Արգենտինայի հավաքականը Լիմայի «Ազգային» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Պերուի ընտրանու դեմ։
Աշխարհի գործող չեմպիոնները հանդիպման մեծ մասում ունեին խաղային ու տարածքային առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։
«Ալբիսելեստեի» կազմից հերթական հիանալի հանդիպումն անցկացրեց Լեո Մեսսին, ով դարձավ դուբլի հեղինակ և հաղթանակ պարգևեց իր թիմին։
Լիոնել Սկալոնիի թիմը հաղթել է որակավորման փուլի շրջանակում անցկացրած բոլոր 4 խաղերում էլ, ինչից հետո վաստակեց 12 միավոր և գլխավորում է Հարավային Ամերիկայի գոտու մրցաշարային աղյուսակը։
«Պերուն», 1 միավորով, նախավերջինն է` 9-րդը։
Նշենք, որ «ինկերն» անցկացրած 4 խաղում չեն դարձել գեթ մեկ գոլի հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Լիոնել Սկալոնի, Մունդիալ-2026, Պերուի հավաքական