Արգենտինայի հավաքականի հայտացուցակն առաջիկա հանդիպումների համար
Արգենտինայի հավաքականի մամուլի ծառայությունը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցանկը, ովքեր հրավիրվել են` մասնակցելու առաջիկա հանդիպումներին։
«Ալբիսելեստեի» գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.
Դարպասապահներ – Էմիլիանո Մարտինես («Աստոն Վիլլա», Անգլիա), Ֆրանկո Արմանի («Ռիվեր Փլեյթ»), Խուան Մուսո («Ատալանտա», Իտալիա), Վալտեր Բենիտես (ՊՍՎ, Նիդեռլանդներ)
Պաշտպաններ – Խուան Ֆոյթ («Վիլյառեալ», Իսպանիա), Գոնսալո Մոնտիել («Նոթինգհեմ Ֆորեսթ», Անգլիա), Գերման Պեցիելա («Բետիս», Իսպանիա), Նահուել Մոլինա («Ատլետիկո Մադրիդ», Իսպանիա), Քրիստիան Ռոմերո («Տոտենհեմ», Անգլիա), Լուկաս Մարտինես («Ֆիորենտինա», Իտալիա), Նիկոլաս Օտամենդի («Բենֆիկա», Պորտուգալի), Մարկո Պելեգրինո («Միլան», Իտալիա), Մարկոս Ակունիա («Սևիլիա», Իսպանիա), Նիկոլաս Տալյաֆիկո («Լիոն», Ֆրանսիա), Լուկաս Էսկիվել («Ատլետիկո Պարանաենսե», Բրազիլիա)
Կիսապաշտպաններ – Լեանդրո Պարեդես («Ռոմա», Իտալիա), Գվիդո Ռոդրիգես («Բետիս»), Էնցո Ֆերնանդես («Չելսի», Անգլիա), Ռոդրիգո դե Պոլ («Ատլետիկո Մադրիդ»), Էզեկիել Պալասիոս («Բայեր», Գերմանիա), Կարլոս Ալկարաս («Սաութհեմպտոն», Անգլիա), Ջովանի Լո Չելսո («Տոտենհեմ»), Ալեքսիս Մաք Ալիսթեր («Լիվերպուլ», Անգլիա), Տիագո Ալմադա («Ատլանտա Յունայթեդ», ԱՄՆ), Բրունո Սապելի («Ատլետիկո Պարանաենսե»), Ֆակունդո Ֆարիաս («Ինտեր Մայամի», ԱՄՆ)
Հարձակվողներ – Պաուլո Դիբալա («Ռոմա», Իտալիա), Լեո Մեսսի («Ինտեր Մայամի»), Խուլիան Ալվարես («Մանչեսթեր Սիթի», Անգլիա), Լաուտարո Մարտինես («Ինտեր», Իտալիա), Լուկաս Բելտրան, Նիկոլաս Գոնսալես (երկուսն էլ` «Ֆիորենտինա), Ալեխանդրո Գարնաչո («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Լուկաս Օկամպոս («Սևիլիա»)
Հավելենք, որ Մարկո Պելեգրինոն, Լուկաս Էսկիվելը, Կարլոս Ալկարասը, Բրունո Սապելին, Ֆակունդո Ֆարիասը, Լուկաս Բելտրանն առաջին անգամ են հրավիրվել Արգենտինայի հավաքական։
Ավելացնենք, որ ԱԱ-2026-ի որակավորման փուլի շրջանակում «ալբիսելեստեն» հոկտեմբերի 13-ին կմրցի Պարագվայի, իսկ հոկտեմբերի 18-ին` Պերուի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2026, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Լիոնել Սկալոնի