Միլանը չկարողացավ կոտրել Նյուքասլի դիմադրությունը
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Միլանը» F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ։
Չնայած հանդիպման մեծ մասում «ռոսոներիներն» ունեին խաղային լուրջ առավելություն, Ստեֆանո Պիոլիի թիմը չկարողացավ կոտրել «կաչաղակների» դիմադրությունը. գրանցվեց 0:0 հաշիվը։
Նշենք, որ հյուրերի դարպասապահ Նիկ Պոպը կատարեց 8 սեյվ։
Այս խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.
ՊՍԺ – «Բորուսիա Դորտմունդ»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Միլան, Նիկ Պոպ, Նյուքասլ, Չեմպիոնների-լիգա, Ստեֆանո Պիոլի