Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը դարձավ բրոնզե մեդալակիր
Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ավարտվեց ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Վազգեն Թևանյանը, ով պայքարն սկսել էր դեռևս սեպտեմբերին 18-ին, հաղթելով բոլոր մրակիցներին, հասել էր կիսաեզրափակիչ, սակայն 9:10 հաշվով ցավալի պատրտություն կրեց Պուերտո Ռիկոն ներկայացնող Սեբաստիան Ռիվերայի դեմ գոտեմարտում։
Հայ ըմբիշը հնարավորություն ստացավ գոտեմարտել բրոնզե մեդալի համար և 5:1 հաշվով հաղթեց մոլդովացի Մաքսիմ Սակուլտանին։
Նշենք, որ Թևանյանը նաև նվաճեց 2024 թ. ամառային օլիմպիական խաղերի ուղեգիր, որը կայանալու է Փարիզում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ըմբշամարտ, Ըմբշամարտի ԱԱ, Վազգեն Թևանյան, Փարիզ-2024, Օլիմպիական_խաղեր