Վան Գալ. «ԱԱ-2022-ի ժամանակ արվում էր ամեն ինչ, որպեսզի Արգենտինան Մեսսիի հետ դառնա չեմպիոն»
Նիդեռլանդների հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը հայտարարել է, որ ԱԱ-2022-ի ժամանակ արվել է ամեն ինչ, որպեսզի Արգենտինայի հավաքականը Լեո Մեսսիի հետ դառնա չեմպիոն.
«Չեմ ցանկանում շատ խոսել այս թեմայով։ Եթե ուսումնասիրեք, թե ինչպես էր Արգենտինան խփում իր գոլերը, և թե ինչպես էին մի շարք արգենտինացիներ դուրս գալիս տեխնիկական գոտուց ու մնում անպատիժ, կհասկանաք, որ ամեն ինչ նախապես մտածված էր։
ԱԱ-2022-ի ժականակ ամեն ինչ արվում էր, որպեսզի Արգենտինան Մեսսիի հետ դառնա չեմպիոն»,- 72-ամյա մասնագետի խոսքերը մերջբերում է NOS-ը։
Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի շրջանակում Նիդեռլանդների հավաքականը պայքարը թողեց 1/4 եզրափակիչից` համառ ու լարված պայքարում 11-մետրանոցներով պարտվելով հենց Արգենտինային։
Հետագայում «ալբիսելեստեն» հաղթեց նաև Խորվաթիայի ու Ֆրանսիայի հավաքականներին` դառնալով աշխարհի եռակի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Արգենտինայի հավաքական, Լեո Մեսսի, Լուի Վան Գալ, Հոլանդիայի հավաքական, Մունդիալ-2022, Քաթար-2022