Փյունիկը կրկին խոշոր հաշվով պարտվեց Բուդյո Գլիմտին` լքելով ԿԼ հետագա պայքարը🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց նորվեգական «Բուդյո Գլիմտի» դեմ։
Հիշեցնենք, որ դիմակայության առաջին խաղում «Բուդյո Գլիմտը» հաղթել էր 3:0 հաշվով։
Ցավոք, պատասխան խաղում նույնպես «նռնագույնները» ոչինչ չկարողացան առաջարկել նորվեգական ակումբին և կրկին պարտվեցին 0:3 հաշվով։
Կիետիլ Կնուդսենի թիմի գոլերը խփեցին Ամալ Պելեգրինոն, Պատրիկ Բերգն ու Թոբիաս Գուլիկսենը։
Այսպիսով, «Բուդյո Գլիմտը» հաղթեց ընդհանուր 6:0 հաշվով և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլ, իսկ «Փյունիկը» դուրս մնաց հետագա պայքարից։
Նորվեգական ակումբը որակավորման փլեյ-օֆֆ փուլում կմրցի ռումինական «Սեպսիի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ամալ Պելեգրինո, Բուդե Գլիմպտ, Կյետիլ Կնուդսեն, Կոնֆերենցիաների լիգա, Պատրիկ Բերգ, Փյունիկ