Ինտերն ընկերական խաղում կամային հաղթանակ տոնեց ՊՍԺ-ի նկատմամբ🎥
ՊՍԺ-ն և «Ինտերը» շարունակում են պատրաստվել 2023/24 մրցաշրջանին և Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ընկերական հանդիպում անցկացրին միմյանց միջև։
Գոլազուրկ առաջին կեսից հետո ՊՍԺ-ն 63-րդ րոպեին Վիտինիայի ջանքերով բացեց խաղի հաշիվը։
Խաղավերջում «ներաձուրիները» կարողացան ոչ միայն հավասարեցնել հաշիվն, այլև հաղթանակ կորզել։
Նախ 81-րդ րոպեին աչքի ընկավ Սեբաստիանո Էսպոզիտոն, ապա 83-րդ րոպեին` Ստեֆանո Սենսին։
Նշենք, որ միլանյան ակումբի կամզից երկու գոլային փոխանցում կատարեց թիմի նորեկ Դավիդե Ֆրատեզին։
Այսպիսով, «Ինտերը» 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնեց։
Ավելացնենք, որ «ներաձուրիների» կազմից հանդիպմանը մասնակցեց նաև Հենրիխ Մխիթարյանը` փոխարինվելով 55-րդ րոպեին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դավիդե Ֆրատեզի, ընկերական-հանդիպումներ, Ինտեր, Հենրիխ-Մխիթարյան, ՊՍԺ, Սեբաստիանո Էսպոզիտո, Ստեֆանո Սենսի, Վիտինիա