Բարտոմեուի աթոռը երերում է․ ակումբի անդամները 20 հազար ստորագրություն են հավաքել նրա դեմ

Բարտոմեուի աթոռը երերում է․ ակումբի անդամները 20 հազար ստորագրություն են հավաքել նրա դեմ

18/09/2020 - 01:11

Սեպտեմբերի 17-ին հայտնի է դարձել, որ «Բարսելոնայի» տնօրենների խորհրհրդը՝ Ժորդի Ֆարեի գլխավորությամբ պատրաստվում են անվստահության քվե հայտնել նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուին։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, կազմակերպիչներին անհրաժեշտ էր հավաքել ակումբի անդամենրի 16521 ստորագրություն, սակայն օրվա կեսին Ֆարեն արդեն ուներ 18 հազար ստորագրություն։

Նույն օրը երեկոյան «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց, որ Ժորդի Ֆարեն ակումբի ղեկավարությանը հանձնել է ակումբի անդամների ստորագրությունները, ովքեր պատրաստվում են պաշտպանել անվստահության քվեի գաղափարը։

Ըստ կատալոնական ակումբի պաշտոնական կայքի՝ կողմ են ստորագրել 20687 անդամներ։ Այժմ ակումբում պետք է համոզվեն, որ այդ ստորագրությունները համապատասխանում են ակումբի օրեսնդրությանը։

Այդ գործընթացի համար կստեղծվի հատուկ հանձնաժողով, որում կընդրգկվեն «Բարսելոնայի» տնօրենների խորհրդի երկու անդամ, այն երկու անձինք, ովքեր առաջինն են ստորագրել անվստահության քվեի գաղափարի օգտին, ինչպես նաև Կատալոնիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ներկայացուցիչներից մեկը։

Այդ հանձնաժողովը կարող է անվավեր ճանաչել ցանկացած ստորագրություն, որը չի համապատասխանում ակումբի օրենսդրությանը և պահանջներին, ինչպես նաև կարող է հարցում ուղարկել, որպեսզի պարզի տվյալ ստորագրության իսկությունը։

Բոլոր պահանջները բավարարելու դեպքում, անվստահության քվեն կմտնի ուժի մեջ, ինչից հետո տնօրենների խորհուրդը պետք է այդ հարցը դնի քվեարկության, իսկ հակառակ դեպքում, այն մերժվում է։

Հավելենք, որ Խոսեպ Մարիա Բարտոմեուին պաշտոնից կարող են հեռացնել այն դեպքում, եթե քվեարկության ժամանակ տնօրենների խորհրդի անդամների երկու երրորդը կողմ քվեարկեն այդ որոշմանը, ընդ որում, նրանցից 10%-ը պետք է լինեն ակումբի անդամներ։ Այդ դեպքում տնօրենների խորհուրդը՝ Բարտոմեուի գլխավորությամբ ավտոմատ կերպով կազատվեն իրենց զբաղեցրած պաշտոններից, ինչից հետո կնշանակվեն նոր նախագահական ընտրություններ, որոնք պետք է կայանան 2021 թվականի մարտի 20-21-ին։ Իրադարձությունների այսպիսի զարգացման դեպքում ընտրությունները տեղի կունենան ժամկետից շուտ։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023