11 հազար հոգի յութուբում սխալմամբ դիտել են «կեղծ» ՉԼ եզրափակիչը

11 հազար հոգի յութուբում սխալմամբ դիտել են «կեղծ» ՉԼ եզրափակիչը

24/08/2020 - 13:49

Երեկ՝ օգոստոսի 23-ին, կայացավ Չեմպիոնների լիգայի 2019/20 մրցաշրջանի եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Բավարիան» 1։0 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին՝ նվաճելով բաղձալի գավաթը։

Մեր օրերում բազմաթիվ մարդիկ առցանց հարթակներով են դիտում ֆուտբոլային հանդիպումները, սակայն անխուսափելի են նաև թյուրիմածությունները։

Մոտ 11 հազար երկրպագու օնլայն հեռարձակմամբ յութուբում սխալմամբ դիտել են «կեղծ» եզրափակիչը։ Բանն այն է, որ յութուբի բլոգերներից մեկը միգուցե դիտավորյալ, միգուցե պատահաբար երեկվա հանդիպման փոխարեն օնլայն հեռարձակման է միացրել Չեմպիոնների լիգայի 2017/18 մրցաշրջանի խմբային փուլի «Բավարիա» – ՊՍԺ հանդիպումը։ Մյունխենյան ակումբն այդ խաղում հաղթել է 3։1 հաշվով։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023