Մինգեսան կպաշտպանի Բարսելոնայի գույները խաղադաշտում և դրանից դուրս

Մինգեսան կպաշտպանի Բարսելոնայի գույները խաղադաշտում և դրանից դուրս

01/05/2021 - 11:23

Կատալոնական Բարսելոնայի պաշտպան Օսկար Մինգեսան երկարաձգել է պայմանագիրը ակումբի հետ։

Ինչպես հայտնում է կապտանռնագույնների պաշտոնական կայքը,  ըստ նոր պայմանագրի Մինգեսան այստեղ կանցկացնի նվազագույնը մինչև 2023 թվականը, իսկ այն ակումբը, որ կցանկանա ձեռք բերել պաշտպանին, ստիպված կլինի վճարել 100 հազար եվրո հրաժարագին:

Հիշեցնենք, որ Օսկար Մինգեսան ծնվել է 1999 թվականին, մարզումներն սկսել Բարսելոնայի ակադեմիայում, անցել տարիքային բոլոր կարգերով մինչև 2018-19 մրցաշրջանում հրավիրվեց առաջին թիմ։

Օսկարն իր նորամուտի խաղն անցկացրել է 2020 թվականի նոյեմբերի 24-ին Կիևի Դինամոյի հետ Չեմպիոնների լիգայի խաղարկության ընթացքում։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023