Տիլեմանս․ «Դու պարզապես գազան ես խաղադաշտում»

Տիլեմանս․ «Դու պարզապես գազան ես խաղադաշտում»

15/01/2021 - 00:56

«Լեսթերի» կիսապաշտպան Յուրի Տիլեմանսը շնորհավորել է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուին 2020 թվականի արդյունքներով արտասահմանում հանդես եկող լավագույն բելգիացի ֆուտբոլիստ ճանաչվելու կապակցությամբ։

«Դու պարզապես գազան ես խաղադաշտում։ Քո բազմաթիվ նվաճումներից սա առաջինն է։ Հուսով եմ ևս մեկը կնվաճես ամռանը»,- «աղվեսների» բելգիացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Het Laatste Nieuws -ը։

Լուկակուն ընթացիկ մրցաշրջանում «Ինտերի» կազմում, բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 22 հանդիպման, դարձել 17 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023