Պիոլի․ «Միլանը տուն է վերադառնում առանց արժանի հաղթանակի»

Պիոլի․ «Միլանը տուն է վերադառնում առանց արժանի հաղթանակի»

19/02/2021 - 10:54

«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին վերլուծել է Եվրապա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում «Ցրվենա Զվեզդայի» դեմ (2:2) առաջին հանդիպումը, ինչպես նաև խոսել է առաջիկայում կայանալիք «Ինտերի» դեմ հանդիպման մասին։

«Մենք տուն ենք վերադառնում առանց արժանի հաղթանակի․ մենք չկարողացանք պահպանել այն։

Մենք պարտավոր ենք ավելի լավ խաղալ, երբ մրցակիցը 10 ֆուտբոլիստով է և ազատ գոտիներ չստեղծել նրանց համար։ Մոտեցումը ճիշտ էր․ մենք շատ բան արեցինք՝ հաղթանակի հասնելու համար, սակայն, միևնույն ժամանակ, չկարողացանք օգտագործել մեր ողջ ներուժը։

Մենք կարող էինք խփել 3-րդ գնդակը, և որ ամենակարևորն է՝ բաց չթողնել 2-րդը հյուընկալվելիս։ Այնուամենայնիվ, սա դրական արդյունք է առաջին հանդիպման համար։

Մենք պետք է վերլուծենք մեր խաղը և բարձրացնենք խաղի որակը։ Հիմա մրցաշրջանի կարևոր հատվածն է, և մենք պարտավոր ենք ավելի լավ խաղալ։

Կար ժամանակ, երբ վնասվածքների պատճառով միշտ նույն ֆուտբոլիստներն էին հայտնվում խաղադաշտում․ հիմա նրանք հոգնած են։ Պետք է բոլորին վերադարձնել իրենց լավ մարզավիճակը։ Ամենավատն այն է, որ մենք կորցրինք Բենասերին (խմբ․՝ ալժիրցի ֆուտբոլիտը վնասվածքի պատճառով փոխարինվեց վերոնշյալ հանդիպման 39-րդ րոպեին)։

Միլանյան դերբիում կհաղթի նա, ով քիչ գնդակ կընդունի սեփական դարպասը։ Ակումբներն այս պահին միևնույն մակարդակի ֆուտբոլ են ցուցադրոմ, ինչը շատ լավ պահ է նման հանդիպման համար։ Մենք պատրաստ կլինենք»,- 55-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։

Տեղեկացնենք, որ միլանյան դերբին կկայանա իտալական Ա սերիայի հաջորդ՝ 23-րդ տուրի շրջանակում։ Տանտիրոջ կարգավիճակով հանդես կգա «Միլանը»։ Հանդիպումը կմեկնարկի փետրվարի 21-ին՝ Երևանի ժամանակով 18։00-ին։

Ներկա պահին «Ինտերը» 22 հանդիպումներից հետո վաստակել է 50 միավոր և գլխավորում է Ա սերիայի մրցաշարային աղյուսակը։ Իր հերթին, «Միլանը» նույնքան խաղերից հետո ունի 49 միավոր․ թիմը երկրորդ հորիզոնականում է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023