Լիվերպուլի սեփականատերը նույնպես ներողություն է խնդրել երկրպագուներից

Լիվերպուլի սեփականատերը նույնպես ներողություն է խնդրել երկրպագուներից

21/04/2021 - 12:07

Ինչպես արդեն տեղյակ եք, Սուպերլիգայի գաղափարի իրագործումը պաշտոնապես դադարեցվեց, իսկ անգլիական ակումբները դուրս եկան մրցաշարից, որոնց թվում էր նաև «Լիվերպուլը»։

«Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին տեսաուղերձի միջոցով դիմել է աումբի երկրպագուներին՝ ներողություն խնդրելով նրանցից․

«Ցանկանում եմ ներողություն խնդրել «Լիվերպուլի» բոլոր երկրպագուներից և աջակիցներից վերջին երկու օրվա ընթացքում առաջացած խառնաշփոթի համար։ Սուպերլիգայի գաղափարը հնարավոր չէր իրագործվել առանց երկրպագուների աջակցության։ Անգլիայում ոչ ոք երբեք դրա մասին այլ կերպ չէր էլ մտածում։

Նախորդ 48 ժամերի ընթացքում երկրպագուները հասկացնել տվեցին, որ այդ ծրագիրն անհնար է իրագործել։ Մենք ձեզ լսեցինք։ Ես ձեզ լսեցի։

Ցանկանում եմ ներողություն խնդրել Յուրգեն Կլոպից, ֆուտբոլիստներից և այն մարդկանցից, ովքեր այդքան շատ են աշխատում, որ մեր երկրպագուներն ուրախանան և հպարտանան։ Ստեղծված խառնաշփոթի համար վերոնշյալ բոլոր մարդիկ որևէ կապ չունեն»,- նշել է Հենրին, որը հրապարակվել է մերսիսայդյան ակումբի Twitter-ի պաշտոնական էջում։

Հիշեցնենք, որ բաց նամակով իր երկրպագուներից ներողություն էր խնդրել նաև «Արսենալը»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023