Արսենալ․ «Մենք սխալ թույլ տվեցինք  և ներողություն ենք խնդրում երկրպագուներից»

Արսենալ․ «Մենք սխալ թույլ տվեցինք և ներողություն ենք խնդրում երկրպագուներից»

21/04/2021 - 11:47

Ինչպես արդեն տեղյակ եք, Սուպերլիգայի գաղափարի իրագործումը պաշտոնապես դադարեցվեց, իսկ անգլիական ակումբները դուրս եկան մրցաշարից, որոնց թվում էր նաև «Արսենալը»։

«Զինագործների» ղեկավարությունը բաց նամակով դիմել է իրենց երկրպագուներին՝ ներողություն խնդրելով նրանցից․

«Նախորդ մի քանի օրերի ընթացքում մենք մի քան անգամ ևս համոզվեցին, թե որքան խորն են երկրպագուների զգացմունքները մեր մեծ ակումբի և մեր սիրած խաղի նկատմամբ։ Մեզ այդ մասին պետք էլ չէր հիշեցնել, սակայն վերջին օրերի արձագանքը մեզ քննարկումների և խորը մտորումների տեղիք տվեց։

Մենք երբեք չենք էլ փորձել այնպես անել, որ դուք տառապեք, բայց երբ ստացանք Սուպերլիգային միանալու հրավերը, գիտակցելով նախագծի անկայունությունը, մենք չէինք ցանկանում հետ մնալ մյուսներից և մտածում էինք, թե ինչպես ապահովել «Արսենալի» համար լավ ապագա։

Այն բանից հետո, երբ մենք լսեցինք երկրպագուների և ֆուտբոլային հանրության արձագանքը վերջին օրերին, որոշեցինք դուրս գալ Սուպերլիգայից։ Մենք սխալ թույլ տվեցինք և ներողություն ենք խնդրում երկրպագուներից։

Մենք գիտակցում ենք, որ ժամանակ կպահանջվի, որպեսզի կրկին վաստակենք ձեր հավատն այն հարցում, թե մենք ինչ ենք անում և ինչու ենք աշխատում «Արսենալում», սակայն թույլ տվեք մեզ լինել անկեղծ․ մենք որոշեցինք մտնել Սուպերլիգա միայն «Արսենալի» ապագան պաշտպանելու համար։

Կայունությունը շատ կարևոր է, որպեսզի մեր ակումբի խաղը կրկին բարգավաճի, և մենք կշարունակենք անել ամեն ինչ, որպեսզի մեր ակումբն ու առհասարակ ֆուտբոլը պահենք ապահով։ Չէ՞ որ այն անհրաժեշտ է առաջ շարժվելու համար։ Մենք պետք է գործենք միասին, որպեսզի գտնենք լուծումներ, որոնք կապահովեն մեր ապագան»,- նշված է նամակի մեջ, որը հրապարակվել է «Արսենալի» պաշտոնական կայքում։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023