Սուարեսը պայմանագիր է համաձայնեցրել նոր ակումբի հետ

Սուարեսը պայմանագիր է համաձայնեցրել նոր ակումբի հետ

21/09/2020 - 16:24

«Բարսելոնայի» հարձակվող Լուիս Սուարեսը մոտ է ակումբից հեռանալուն։

Ինչպես տեղեկանում ենք beIN Sports-ի թղթակից Տանկրեդի Պալմերիից, ուրուգվայցի հարձակվողը անձնական պայմանագիր է համաձայնեցրել «Ատլետիկո Մադրիդի» հետ․ կողմերի միջև երկու տարվա պայմանագիր է կնքվելու։

«Բարսելոնան» իր հերթին պատարստ է խաղացողին վճարել 7 մլն եվրո, որպեսզի կողմերի միջև պայմանագիրը խզվի։

Mundo Deportivo-ի տեղեկություններով էլ, մարդիդյան ակումբը Սուարեսին կարող է ձեռք բերել միայն այն դեպքում, եթե ակումբից հեռանան Ալվարո Մորատան կամ Դիեգո Կոստան, քանի որ ակումբը պետք է թեթևացնի աշխատավարձերի համար նախատեսված բյուջեն։ Սպասվում է, որ «Լոս կոլչոներոսը» 33-ամյա հարձակվողին տարեկան կվճարի 8 մլն եվրո։ Նաև հայտնի է, որ «Յուվենտուսը» Ալվարո Մորատայի տրանսֆերի հարցում արդեն բանակցում է «հնդկացիների» հետ, քանի որ «Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոյի տեղափոխությունը ինչ-ինչ պատճառներով ձգձգվում է։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Լուիս Սուարեսը ցանկանում է, որ «Բարսելոնան» վճարի պայմանագրով նախատեսված աշխատավարձի մնացած մասը։ Խաղացողի պայմանագիրն ավարտվում 2020/21 մրցաշրջանի ավարտին, իսկ նրա տարեկան աշխատավարձը կազմում է 14 մլն եվրո։

The Guardian-ի լրարգող Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է, որ Լուիս Սուարեսը տվել է «Ատլետիկո» տեղափոխվելու իր համաձայնությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Էլ պիստոլերոն» պայմանագիր էր համաձայնեցրել «Յուվենտուսի» հետ, սակայն թուրինյան ակումբը հրաժարվեց խաղացողին ձեռք բերելու մտքից։ Սուարեսը նույնիսկ մեկնեց Իտալիա, հաձննեց իտալերենի քննություն, ստացավ B1 մակարդակի վկայական, որպեսզի ստանա Եվրոպական միության անձնագիր, սակայն, միևնույն է, գործարքը չկայացավ։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023