Սիսինիոն պատմել է, թե Ռոնալդոն  ինչպես է ժամանակին Զիդանին հանդերձարանից դուրս վռնդել

Սիսինիոն պատմել է, թե Ռոնալդոն ինչպես է ժամանակին Զիդանին հանդերձարանից դուրս վռնդել

25/04/2020 - 13:33

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի նախկին պաշտպան Սիսինիոն պատմել է, թե ինչպես Ռոնալդոն 2006 թվականին Գերմանիայում կայացած աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում Ֆրանսիայից կրած պարտությունից հետո Զինեդին Զիդանին դուրս հանել հանդերձարանից։ Հիշեցնենք, որ այդ խաղում Ֆրանսիայի հավաքականը Թիերի Անրիի միակ գոլի շնորհիվ 1։0 հաշվով առավելության հասավ Բրազիլիայի հավաքականին։

«Խաղից հետո Զիդանը եկավ մեր հանդերձարան, որպեսզի Ռոնալդոյի հետ փոխանակվի խաղաշապիկով, սակայն միջավայրը սարսափելի էր, քանի որ մի շարք ֆուտբոլիստներ նույնիսկ լաց էին լինում։ Ռոնալդոն այդ պահին ասած․ «Զիզու, խնդրում եմ սրտովս գնա, հեռացի՛ր այստեղից։ Բոլորը լաց են լինում և զայրանում են։ Շնորհավորում եմ, դուք մեզ դուրս թողեցիք, սակայն, խնդրում եմ, հեռացի՛ր»։ Զիդանը վերցրեց մարզաշապիկը և լուռ հեռացավ»,- 39-ամյա նախկին պաշտպանի խոսքերը մեջբերում է ESPN-ը։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023