Սերխիո Ռոմերոն վթարի է ենթարկվել?

Սերխիո Ռոմերոն վթարի է ենթարկվել?

20/01/2020 - 22:48

«Մանչեսթեր Յունայթեդի» պահեստային դարպասապահ Սերխիո Ռոմերոն հերթական մարզմանը գնալիս իր մեքենայով վթարի է ենթարկվել։

32-ամյա դարպասապահը   երթևեկելիս է եղել 200 հազար եվրո արժողությամբ Lamborghini -ով և մարզման ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից՝ հարվածելով մոտակա ծառերին։ Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ մեքենան լուրջ վնասվել է, սակայն խաղացողին ոչինչ չի պատահել։ Ավելին, ըստ Sky Sports-ի, ոստիկանության հետ անհրաժեշտ փաստաթղթերի պարզաբանումից հետո, խաղացողն ուղևորվել է «Յունայթեդի» մարզաբազա՝ մասնակցելով հերթական մարզմանը։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023